Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերին, գրում է Current time-ը։ Օդեսայի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկացմամբ՝ Օդեսայում վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հոգեբաններն օգնություն են ցուցաբերել 16 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ …

