Իրանի հավաքականը պատասխանել է Դոնալդ Թրամփին

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցությունից հրաժարված Իրանի հավաքականը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան հետևյալ գրառումն էր կատարել սոցիալական ցանցերում․ «Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականին ուրախ են տեսնել աշխարհի առաջնությունում, բայց ես իսկապես չեմ կարծում, որ նրանց ներկայությունն այնտեղ տեղին է՝ իրենց սեփական կյանքի և անվտանգության համար»։

Իրանի հավաքականից նշել են, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է, որին կարելի է հեռացնել ԱԱ-2026-ի մասնակիցների ցանկից։

«Աշխարհի առաջնությունը միջազգային նշանակության պատմական իրադարձություն է, և դրա կառավարող մարմինը ՖԻՖԱ-ն է, այլ ոչ թե որևէ անհատ կամ երկիր։ Իրանի ազգային հավաքականը, շնորհիվ իր ուժի և Իրանի քաջարի որդիների մի շարք վճռորոշ հաղթանակների, դարձավ այս խոշոր մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած առաջին թիմերից մեկը։

Իհարկե, ոչ ոք չի կարող բացառել Իրանի ազգային հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։ Միակ երկիրը, որը կարող է հեռացվել մրցաշարից, այն է, որը պարզապես կրում է «ընդունող» կոչումը, բայց չի կարողանում ապահովել այս համաշխարհային միջոցառմանը մասնակցող թիմերի անվտանգությունը»,- ասվում է Իրանի հավաքականի հայտարարության մեջ, գրում է Nnytimes.com-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել էր, որ իր երկրի հավաքականը չի մասնակցելու ԱԱ-2026-ին։

Հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայանալիք 2026թ. աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։ Իրանցիների բոլոր խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։