Պարերի շտեմարան, Հայոց գահեր, հակակոռուպցիոն գործիքներ․ հայտնի են OpenData2026-ի հաղթողները

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Open Data Armenia կազմակերպությունն այսօր ամփոփեց OpenData2026 մրցույթի արդյունքները և պարգևատրեց մրցույթի հաղթողներին՝ Բաց տվյալների օրվա միջոցառումների շրջանակում։

Մրցույթի՝ Մշակութային հավելվածներ անվանակարգում հաղող ճանաչվեց Գևորգ Ծատուրյանի կողմից ներկայացված ԱրիՊարի նախագծի հանրագիտարանը։ Այն հայկական ազգագրական պարերի տեսանյութերի, տեսադասերի, երաժշտությունների եռալեզու շտերամարան է, որի նպատակն է պահպանել ու տարածել հայկական պարարվեստը։

Մշակութային հավելվածների երկրորդ տեղը զբաղեցրել է երկու աշխատանք։ Դրանցից մեկը Անի Թադևոսյանի «Արևանք» նախագիծն է, որ հայկական կրոնական ճարտարապետության շտեմարան է՝ ներկայացված վիճակագրությամբ և ժամանակագրությամբ։

Երկրորդ տեղը զբաղեցրած մյուս աշխատանքում Անի Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի թագավորական դինաստիաները և առանձին թագավորների պատմությունները։

OpenData2026 մրցույթի՝ Տվյալների ներկայացում և վիզուալիզացիա անվանակարգում հաղթող է ճանաչվել Արեն Նազարյանի ներկայացրած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տվյալների ավտոմատացված արտահանման գործիքը։ Այն թույլ է տալիս արագացված ստուգել և համադրել պաշտոնյաների հայտարարագրերում առկա եկամուտների և ունեցվածքի մասին տեղեկությունները։

Այս անվանակարգում նույնպես երկրորդ տեղը զբաղեցրել է միանգամից երկու աշխատանք՝ հավասար միավորներով։ Նրանցից մեկը Տիգրան Շահվերդյանի ներկայացրած Բյուջետային գործիքն է, որը համադրում է ՀՀ 2019-2025 թթ բյուջեների թվային տվյալները, թույլ է տալիս արագ համեմատություններ ու վերլուծություն իրականացնել։

Մյուս մրցանակակիր աշխատանքը Աստղիկ Պետրոսյանի ներկայացրած Բուհական ընդունելության ատլասն է, որ մեկ տեղում է հավաքել Հայաստանի 13 բուհերի դիմումների ներկայացման, մրցութային բալերի, պահանջվող քննությունների մասին տեղեկությունները։

Մրցույթի մրցանակային ֆոնդը 3000 ԱՄՆ դոլար էր։ Մրցույթը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ Open Data Armenia կազմակերպության կողմից, որը զբաղվում է Հայաստանում Բաց տվյալների առաջխաղացմամբ, դրանց հիման վրա հանրօգուտ աշխատանքների խրախուսմամբ ու այս ոլորտում կրթական ծրագրերով։