Ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր 2025 թվականի բյուջեի կատարողականին։ Factor TV-ն փաստաթղթի ուսումնասիրությամբ պարզել է, թե 2025-ին որոնք են եղել Երևանի բյուջեի հիմնական եկամուտների աղբյուրները։ Այսպես՝ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի փաստացի եկամուտները կազմել են 148.5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100.5%։ 2025 թվականի փաստացի եկամուտները, 2024 թվականի նկատմամբ, հավաքագրվել են շուրջ 32 միլիարդ …

