«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» նվաճեց նաև երկրի Սուպերգավաթը։

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի փոխչեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

10-րդ րոպեին հանդիպման հաշիվը տպավորիչ հարվածով բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զիդան Բանժակին։ Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին «Նոայի» պատասխան գոլը 11-մետրանոց հարվածով խփեց պորտուգալացի վինգեր Հելդեն Ֆերեյրան։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից անմիջապես հետո նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում «Նոան» հաղթեց 4։2 հաշվով։

«Նոան» Հայաստանի սուպերգավաթակիր դարձավ երկրորդ անգամ՝ կրկնելով 2020թ. հաջողությունը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի Սուպերգավաթը նվաճել էր «Արարատ-Արմենիան»։