Այսօր Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Դոհայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Այդ մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ այսօր Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի։

«Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։ Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում ԱԳՆ կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր, ինչը ստացվել է ԱԳՆ և դեսպանության աշխատանքների արդյունքում։

Մարտի 12-ին Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։ Կատարում ՀՀ դեսպան Գևորգյանը ՀՀ քաղաքացիներին ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման:

Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր՝ Հայաստան վերադարձի համար»,- ասված է գրառման մեջ։