ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանը դրանով փաստել է, որ այդ իրավակարգավորումներն ամբողջությամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին և սահմանադրական կարգավորումներին։

«Սահմանադրական դատարանը որոշեց.
«Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
4․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»,- ասվում է ՍԴ-ի որոշման մեջ:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:

ՍԴ-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում։