ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը: Ավելի վաղ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել էր, որ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

