ԱՄՆ-ը զգուշացնում է իր քաղաքացիներին՝ վերանայել Ադրբեջան ուղևորության ծրագրերը

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը 2026 թվականի մարտի 12-ին թարմացրել է իր՝ Ադրբեջանի համար ճանապարհորդական նախազգուշացումը, որն արտացոլում է, որ Ադրբեջանի համար ճանապարհորդական նախազգուշացման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացվել է 3-րդ մակարդակ։ Սա փոխարինում է 2025 թվականի մայիսի 21-ին հրապարակված նախորդ ճանապարհորդական նախազգուշացմանը։

Ռիսկի ցուցանիշների մեջ փոփոխություններ չեն եղել: Ընդգծվում է Ադրբեջան ճանապարհորդելու հնարավորությունը վերանայելու մասին՝ ահաբեկչության, զինված հակամարտության և ականապատ տարածքների վտանգի պատճառով: Որոշ տարածքներում ռիսկը բարձրացել է:

Ըստ հաղորդագրության՝ չպետք է ճանապարհորդել դեպի Հարավային սահմանային շրջան՝ զինված հակամարտության վտանգի պատճառով (եթե դա Իրանից  լավագույն ցամաքային ելքը չէ), ինչպես նաև Հայաստանի հետ սահման՝ ականապատ տարածքների վտանգի պատճառով, Նախկին խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ և հարակից տարածքներ՝ ականապատ տարածքների պատճառով:

Հաղորդվում է, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո Իրանից անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների շարունակական սպառնալիք կա, հիշատակվում է նաև մարտի 5-ին Նախիջևանի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածը։ Առևտրային չվերթները նույնպեպս լրջորեն խափանվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի