Պետականացումից հետո ՀՀ-ին որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի խելքի բերվեն ՀԷՑ-ի էներգետիկ համակարգերը․ Ռ․ Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ անդրադարձել է  ՀԷՑ-ում տիրող անմխիթար վիճակին ու հարց հնչեցնում, թե «պետականացումից հետո ՀՀ-ին (իմա՝ մեր ժողովրդին) որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի փոքրիշատե «խելքի բերվեն» ՀԷՑ-ի այսչափ մաշված, գլխովին խաթարված ու տեխնոլոգիապես գերհնացած ենթակառուցվածքներն ու էներգետիկ համակարգերը»։

«Նկարում ՀԷՑ-ի բաշխման ցանցում վերջին տասնամյակների ընթացքում անդադար լարման տակ գտնվող տրանսֆորմատորային ենթակայաններից մեկի նկարներն են (400 կՎԱ հզորություն, 6/0,4 կՎ լարում)։


Այսպիսի էներգատեխնիկական պարամետրերով շուրջ 10.200 հատ գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցում, որից մոտ 25%-ը մայրաքաղաքի տարածքում են շահագործվում, իսկ մնացածը՝ ՀՀ մարզերում։

Վերոնշյալ ենթակայանների միայն մոտ 5%-ն է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում որևէ ծրագրով վերակառուցման է ենթարկվել, չնայած այն հանգամանքին, որ այդ ենթակայաններում մի քանի տասնամյակ շահագործվող՝ խորհրդային արտադրության տրանսֆորմատորների շահագործման առավելագույն ժամկետը 20 տարի է՝ այն էլ պատշաճ տեխնիկական սպասարկման և համապատասխան խնամքի պարագայում։

Հիմա հարց.

Անխուսափելիորեն պետականացումից հետո ՀՀ-ին (իմա՝ մեր ժողովրդին) որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի փոքրիշատե «խելքի բերվի» ՀԷՑ-ի այսչափ մաշված, գլխովին խաթարված ու տեխնոլոգիապես գերհնացած ենթակառուցվածքներն ու էներգետիկ համակարգերը, որպեսզի մեր երկրում բաշխման ցանցերը կարողանան պետական, հանրային ու մասնավոր հատվածին ժամանակակից պահանջներին բավարարող որակի և ծավալի կենսական նշանակության էլեկտրաէներգիա մատակարարել, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջանա ՀՀ-ում ՏՏ ոլորտի, ժամանակակից տեխնոլոգիական արդյունաբերության կամ արհեստական բանականության ու այլ ինովատիվ ինդուստրիալ ուղղությունների զարգացման համար. 5մլրդ՞, 50մլրդ՞, 500մլրդ՞, թե՞ Տրիլիոնն անց…

#Ներդրումներ_իրենց_ձևով »,- գրել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը։