Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի ուղղությամբ, հայտարարել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, նախքան այն կընդլայնվի և իր կրակով կծածկի ողջ տարածաշրջանը։ Թուրքիաի նախագահը այս մասին խոսել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ «Թուրքիան այնպիսի երկիր է, որը չի անտեսում իր շուրջ տեղի ունեցող ճգնաժամերը և …

