Ադրբեջանի պահանջների սահմանն ո՞ւր է․ Փաշինյանը եթե վերարտադրվեց, ասելու է՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից հրաժարվենք, խաղաղություն է պետք․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությանը՝ պնդելով, որ իշխանության իրական դրդապատճառը Ադրբեջանին հաճոյանալն ու Արցախի մասին ցանկացած հիշատակում «բնի մեջ խեղդելն է»։  

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած պաշտոնական հիմնավորմանը, թե տնօրենը չի տիրապետել շինարարական աշխատանքների կազմակերպմանը։ «Հայաստանի կառավարությունը, Ժաննա Անդրեասյանը, սուտ է ասել։ Պատասխանատվությամբ եմ ասում՝ սուտ է խոսել, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներին  ասելով, որ թանգարանի տնօրենը չի տիրապետում շինարարական աշխատանքների կազմակերպմանը»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ իրական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բացահայտվեց ուղիղ եթերում, երբ նա հայտարարեց, որ ինքն է հրահանգել ազատել Գզոյանին՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու համար։ Մանուկյանը սա համարում է ուղերձ՝ ուղղված Ադրբեջանին։ «Նա երեկ հատուկ հրապարակային ասաց, որ Արցախի մասին գրքեր է նվիրել, որը անթույլատրելի է մեր արտաքին քաղաքականության հետ, որպեսզի հերթական անգամ Ադրբեջանին մեսիջ հղի, որ տեսե՛ք, ես ինչ պարտաճանաչ եմ կատարում այն բոլոր պարտավորությունները, որ բնի մեջ կխեղդեմ ցանկացած մտքի նույնիսկ նշույլ, որը մտածի մեր ժողովրդի իրավունքների, Արցախի, արցախահայության, Արցախում էթնիկ զտման մասին»։

Մանուկյանն ընդգծեց, որ Գզոյանի նվիրած գիրքը ոչ թե պարզապես պատմագիտական աշխատություն է, այլ ամերիկյան մամուլի հրապարակումների ժողովածու՝ 1905-1921 թվականներին Կովկասում հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Միացյալ Նահանգների նախագահին նվիրել է գիրք-ժողովածու, որտեղ հավաքված են 1905-ից 21 թվականներին Միացյալ Նահանգների մամուլում Կովկասում ադրբեջանցիների հարձակումների մասին, ընդդեմ հայերի հարձակումների մասին թղթակցություններ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Ղարաբաղյան շարժումը շարունակելը նշանակում է պատերազմ», Մանուկյանը հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններին իշխող ուժը հենց Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի խոստումներով է ստացել ժողովրդի քվեն։

«Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսին ժողովրդից 650,000 քվե է ստացել է հետևյալ կետով՝ Հայաստանը պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եկել է կետով, որ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա պետք է լինի»։

Նա քննադատեց կառավարության տրամաբանությունը, ըստ որի՝ ցանկացած պատմական իրողության հիշատակումը կարող է պատերազմի սպառնալիք դիտվել։ «Այսինքն, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, Պատմության ինստիտուտում ակադեմիայի, կամ որևէ այլ գիտական հաստատությունում արգելվելու է որևէ գիտական ուսումնասիրություն Արցախի, Արցախի պատմության, պատմամշակութային հուշարձանների, Սումգայիթի կոտորածների, Արցախում 1992 թվականին Մարաղայի կոտորածների, Արցախի 23 թվականի էթնիկ զտման մասին, որովհետև դա կարող է դիտվել ագրեսիա»։

Մանուկյանը կոշտ արձագանքեց նաև ընդդիմադիր գործիչների հասցեին կոռուպցիոն մեղադրանքներին։ «Վեդու քաղաքապետի, ՔՊ վարչության անդամ, չգիտեմ, հիմնադիր անդամ, ակտիվիստ, ակտիվ ակտիվիստ Գարիկ Սարգսյանի պահած-փայփայած, իր կողմից բժշկական կենտրոնի տնօրեն նշանակված ՔՊ ավագանու անդամ, երդվյալ ՔՊ-ական, մարդը, հիվանդանոցի գլխավոր տնօրենը, հիվանդանոցի բյուջեից 144 միլիոն դրամ փոխանցել է իր հաշվին, կանխիկացրել է, կազինոյում կրվել է 144 միլիոն դրամ։ Ոչ թե մենակ տանն է նստած, այլ հանգիստ ինտերվյու է տալիս, դե ասում է՝ դեպքեր եղավ էլի:»

Այս կոնտեքստում ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Լևոն Մկրտչյանի, Իշխան Սաղաթելյանի և նրանց փոխկապակցված անձանց գույքերի բռնագանձման գործերը քաղաքական հետապնդում են։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան