Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
13.03.2026 | 19:06
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին և հնարավոր քայլերին։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում։