Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ ուժեղ հարված կհասցնի Իրանին

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերն առաջիկա օրերին ինտենսիվ հարվածներ կհասցնեն իրանական թիրախներին, քանի որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծավալված պատերազմը մտնում է իր երրորդ շաբաթը, գրում է France24-ը։

«Մենք հաջորդ շաբաթվա ընթացքում շատ ուժեղ հարվածներ ենք հասցնելու նրանց»,- ասել է Թրամփը Fox News Radio-ին։

Նա վստահություն է հայտնել, որ «Իրանի ժողովուրդը կկանգնի ոտքի և կփոխի իր կառավարությունը ամերիկյան և իսրայելական ռազմական հարվածներից հետո», միևնույն ժամանակ, հավելել, որ դա կարող է տեղի չունենալ անմիջապես։

«Ես իսկապես կարծում եմ, որ դա մեծ խոչընդոտ է այն մարդկանց համար, ովքեր զենք չունեն։ Կարծում եմ՝ դա շատ մեծ խոչընդոտ է։ Դա տեղի կունենա, բայց, հավանաբար, ոչ անմիջապես»,- ասել է նա։

Թրամփը նաև կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, «մի փոքր» օգնում է Իրանին։

«Կարծում եմ՝ նա կարող է մի փոքր օգնել նրան (Իրանին), այո, կարծում եմ։ Եվ նա, հավանաբար, կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այնպես չէ՞»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ Ռուսաստանը տեղեկատվություն է տրամադրում Իրանին՝ ընթացիկ հակամարտության ընթացքում ԱՄՆ ուժերին հարվածելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի