Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

«Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումով»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ խոստավանեց այն, ինչի մասին վերջին օրերին քննարկումները չէին դադարում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի ազատումն  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  Ծիծեռնակաբերդ այցից հետո եղել է վարչապետի հրահանգով։

«Երբ որ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել»,- հայտարարեց Փաշինյանը։

Ջեյ Դի Վենսին նվիրած գրքում ներառված են 1905-1921 թվականներին հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ամերիկյան մամուլի արձագանքները։   Փաշինյանը սա Գզոյանի կողմից սադրիչ գործողություն է որակում։

Վենս ամուսինները Ծիծեռնակաբերդ էին անցելել փետրվարի 10-ին առավոտյան՝ Հայաստան պաշտոնական այցի երկրորդ օրը։ Արդեն հեռանալիս նա հայտարարեց՝ «Հայաստանի իշխանությունն է խնդրել այցելել այդ շատ կարևոր վայրը»։ Ի՞նչ իմանար Վենսը, որ այդ «շատ կարևոր վայր» իր այցը կարող էր ճակատագրական դառնալ իրեն ուղեկցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի համար։

«Այդ պաշտոնն աշխատավարձ ստացողի պաշտոն չէ լոկ, մեր ժողովրդի հավաքական հիշողության ամբարողի, պահպանողի պաշտոն է»,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ եթե այսօր գիտնականին աշխատանքից հեռացնում են ընդամենը գիրք նվիրելու համար, հետո, գուցե, ավելի խնդրահարույց իրադարձություններ հաջորդեն։

«Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, Պատմության ինստիտուտում ակադեմիայի կամ որևէ այլ գիտական հաստատությունում արգելվելո՞ւ է որևէ գիտական ուսումնասիրություն Արցախի, Արցախի պատմության, պատմամշակութային հուշարձանների․․․ Արցախյան շարժում դեռ չեմ ասում, ազատագրական պայքար դեռ չեմ ասում, Սումգայիթի կոտորածների, Արցախում 1992 թվականի Մարաղայի կոտորածների, Արցախի 2023 թվականի էթնիկ զտման, որը միջազգային հանրության կողմից արձանագրված է որպես էթնիկ զտում, դրա հետ կապված որևէ գիտական ուսումնասիրություն, որովհետև դա կարող է դիտվել ագրեսիա՞»,- նշում է Մանուկյանը։

Իշխող խմբակցության ներկայացուցիչների հակափաստարկն այն է, որ պետական արարողակարգից շեղում է եղել։ 

«Եթե նույնիսկ ՔՊ-ի մասին կենսագրության մասին գիրք նվիրեր, միևնույն է՝ դա լինելու էր արարողակարգից շեղում, որն էլ ենթադրելու էր պատժամիջոց»,- նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբագրության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Իսկ ի՞նչ է ենթադրում պաշտոնական այցի արարողակարգը․ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է՝ բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Օրենքում բացակայում է նվերներ, գրքեր հանձնելու կամ չհանձնելու մասին որևէ կետ․ Factor TV-ն փորձեց հավելյալ մանրամասները ճշտել Պետական արարողակարգի ծառայությունից, սակայն մի քանի զանգ անպատասխան թողնելուց հետո ծառայություն պետ Գագիկ Վանոյանի աշխատակազմից հայտնեցին՝ պետը զբաղված է, ազատվի՝ հետ կզանգահարեն։ Մինչև օրվա ավարտն այդպես էլ որևէ մեկը չզանգահարեց մեզ։ Իսկ արդյո՞ք պետք է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ծանուցված լիներ՝ գիրք նվիրե՞լ պաշտոնյային, թե՞ ոչ։

«Թախանձագին խնդրում եմ պետության բոլոր աշխատողներին՝ նկատի ունենալ, որ իրենց ասած ցանկացած միտք, անկախ նրանից՝ դա գիտականության բերումով է, արժանապատվության բերումով, թե ինչի բերումով է, պետք է համապատասխանեցվի Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,- ասում է ՔՊ-ական Մարիա Կարապետյանը:

Քաղհասարակությունն այստեղ հարց է բարձրացնում՝ իսկ ո՞ւր մնաց ակադեմիական ազատությունը։

«Ակադեմիական շրջանակները չեն կարող չշարունակել ուսումնասիրել և՛ պատմական դեպքերը, և՛ ժառանգությունը։ Ակադեմիական դիվանագիտությունը, գիտական դիվանագիտությունը չափազանց կարևոր է, և որի ուղղությամբ տիկին Գզոյանն ահռելի աշխատանք է իրականացրել։ Սա շատ մտահոգիչ նախադեպ է ստեղծում»,- նշում է «Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը։

Նա ընդգծում է, որ անգամ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանում շարունակում են օգտագործել «Արևմտյան Հայաստան» խոսույթը․ «Ադրբեջանական կողմը որևէ կերպ չի դադարեցրել ոչ միայն հռետորաբանությունը, այլ նաև ակադեմիական շրջանակների իրենց գործունեությունը»։

Աշխատանքից Գզոյանի ազատումը դժգոհություն է առաջացրել նաև ցեղասպանագետների շրջանում։ Նրանք հայտարարություն են տարածել՝ մտահոգիչ համարելով անկախ ակադեմիական ձայների լռեցումը՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն տնօրենի նոր պաշտոնակատար ունի՝ միջազգային իրավունքի մասնագետ Հրաչյա Թաշչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան