Ատելը փողով է․ ձեր քոմենթի համար կարող են մինչև 2 մլն դրամ պահանջել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
Բոլորը

Հայաստանում ատելության խոսքի դեմ պայքարը մտնում է նոր փուլ․ Արդարադատության նախարարության մշակած նախագծերով  տուգանք կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ կսահմանվեն ատելության խոսքի համեմատաբար մեղմ դրսևորումների համար՝ այն դեպքերի, որոնք քրեական օրենսգրքի կարգավորման տիրույթից դուրս են։ 

Ո՞րն է համարվելու ատելության խոսք կամ վարքագիծ։ Դա այն հրապարակային խոսքն է, նյութը կամ վարքագիծը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին հետևյալ հատկանիշներով. 

1․ Սեռ, ռասա, մաշկի գույն, էթնիկ կամ սոցիալական ծագում, 

2․ Կրոն, աշխարհայացք, քաղաքական կամ այլ հայացքներ, 

3․ Հաշմանդամություն, տարիք, լեզու, գենետիկական հատկանիշներ, 

4․ Ազգային փոքրամասնությանը պատկանելություն, գույքային վիճակ, ծնունդ և այլն: 

Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կկարողանան դիմել դատարան: 

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ անհամեմատելի է այն խոսույթը, որով խոսում են իշխանությունն ու ընդդիմությունը։

Եվ մինչ ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ նման փոփոխությունը կկանխի վիրավորանքն ու ատելության խոսքը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որը նաև քաղաքական սատիրայի ժանրով հաղորդում է վարում, համարում է, որ ընտրություններից առաջ նման փոփոխությունը նպատակ ունի լռեցնել ընդդիմախոսներին։

Այս պահին գործող օրենսդրությամբ՝ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դեմ պայքարը կարևոր է, սակայն մտահոգիչ է նման օրինագիծ մշակել առանց շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկումների։

Ալավերդյանի խոսքով՝ լրագրողական համայնքը ցանկացել է մասնակցել մեդիային վերաբերող քննարկումներին, նաև փորձագիտական կարծիք ներկայացնել, որպեսզի օրենքները լինեն ոչ թե խստացնող, այլ ավելի արդյունավետ, սակայն ինչպես նախորդ օրենսդրական նախաձեռնությունների դեպքում, այնպես էլ այս դեպքում քննարկումներ չեն կազմակերպվել։ 

Էդգար Ղազարյանն էլ նշում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ՝ պաշտոնատար անձինք և քաղաքական գործիչները պետք է ավելի լայն հանդուրժողականություն ցուցաբերեն խոսքի ազատության նկատմամբ, նույնիսկ եթե քննադատությունը երբեմն կարող է կոշտ լինել։ 

Նոր փոփոխությամբ ԶԼՄ-ները և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պարտավորված կլինեն ոչ միայն ատելության խոսք չտարածել, այլև ատելության խոսք և հայհոյանք պարունակող մեկնաբանությունները հեռացնել։ 

Ըստ նախագծի՝ ատելության խոսք պարունակող նյութը պետք է հեռացվի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում։ Տուգանքի չափը՝ 200 հազար դրամ։ Իսկ եթե դատարանն է հաստատում ատելության խոսքի փաստը, տուժողը կարող է պահանջել 1-ից 2 մլն դրամ փոխհատուցում։ 

Factor TV-ն, կարևորելով ատելության խոսքի չտարածումը, հայաստանյան մեդիադաշտում առաջիններից էր, որ դրա դեմ պայքար նախաձեռնեց։ Մենք ոչ միայն հետևում ենք էթիկական լրագրության չափանիշներին, այլև  ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր հրապարակման տակ զգուշացնում ենք՝ զերծ մնալ հայհոյանքից ու ատելության խոսքից, իսկ նման բովանդակությամբ մեկնաբանությունները հեռացվում են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան