Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետք է պաշտպանենք ՀՀ-ն, պետք է պաշտպանենք շատ պինդ, ամուր»,- Կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պինդ ու ամուր պաշտպանելու համար պետք է ինքն ու իր թիմակիցները միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանան։ Երեկ Կառավարության նիստում որոշվեց պաշտոնյաների պարգևավճարների համար 4 միլիարդ 600 միլիոն դրամ հատկացնել։ Չորս ամսվա մեջ սա երկրորդ միլիարդանոց պարգևավճարի փաթեթն է, որ միաձայն հաստատում է Կառավարությունը։

Factor TV-ն Կառավարության հրապարակած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, թե 4 միլիարդ 600 միլիոն դրամն ինչպես է բաժանվելու գերատեսչությունների միջև։ Այսպես՝ Ազգային ժողովին կտրվի պարգևատրման ֆոնդից ամենամեծ գումարը 667 միլիոն դրամ։ Սա ընդհանուր գումարի 14,5%-ն է։   Վարչապետի աշխատակազմը 526 միլիոն դրամի պարգևավճար կստանա,  Պաշտպանության նախարարությունը՝ 275 միլիոն դրամի, Էկոնոմիկայի նախարարությունը՝ 205 միլիոն դրամի,  Արդարադատության նախարարությունը՝ 189 միլիոն դրամի, Ներքին գործերի նախարարությունը՝ 187 միլիոն դրամի,  Արտաքին գործերի նախարարությունը՝ 166 միլիոն դրամի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ 162 միլիոն դրամի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 134 միլիոն դրամի, Ֆինանսների նախարարությունը՝ 116 միլիոն դրամի, Առողջապահության նախարարությունը՝ 106 միլիոն դրամի, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ 104 միլիոն դրամի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ 102 միլիոն դրամի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կստանա համեմատաբար քիչ գումար՝ 89 միլիոն դրամ։ Սակայն վերջինի ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայությունն առանձին 87 միլիոն դրամ կստանա։ Նախագահի աշխատակազմի պարգևավճարի ընդհանուր բյուջեն 64 միլիոն դրամ է։ Մարզպետարաններից յուրաքանչյուրն էլ պարգևավճարի համար 30-ից 40 մլն դրամ կստանա։

Փաշինյանը Կառավարության նիստում թվարկեց կատարված աշխատանքները, որոնք, ըստ վարչապետի, արդարացի հիմք են իր ու թիմակիցների համար պարգևավճարներ սահմանելու․ «Այդ արդյունքն առողջապահության ապահովագրությունն է, թոշակները բարձրացնելն է, խաղաղությունն է»։

Քաղաքացիների կարծիքները վարչապետի ու նախարարների՝ միլիոնավոր դրամների պարգևավճարների հարցում խիստ տարբերվող են։

«Ինչի՞ բոլորին կարելի է, իրենց չէ՞»․ այս կարծիքն արտահայտած քաղաքացին պատմեց՝ 2018-ին ակտիվորեն աջակցել է Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարին։ Արդարացի է համարում, որ վարչապետը միլիոնավոր դրամների պարգևավճարներ է ստանում, իսկ իր թոշակը բարձրանում է 10  հազար դրամով։

Մի քանի քայլ այն կողմ կանգնած թոշակառուն չի կիսում Փաշինյանի աջակցի լավատեսությունը։ Ասում է՝ իր թոշակով, ավելացված 10 հազարն էլ հետը, ապրել չի կարողանում։

Մի քաղաքացու էլ վրդովեցրել է Փաշինյանի այն հիմնավորումը, թե Հայաստանին բերած խաղաղության համար պարգևավճարի են արժանի. «Խաղաղություն է ապահովե՞լ, Արցախը որ հանձնեց, խաղաղությո՞ւն է»։

Ըստ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2026 թվականի հունվարին, 2025 թվականի դեկտեմբերի համեմատ, հացը թանկացել է 0.1%-ով, ձուն և կաթնամթերքը՝ 1.6%-ով, ձեթի և կարագի գներն աճել են 0.3%-ով, 0.4% տոկոսով էլ միսն է թանկացել։ Ամենաշատն աճել է կարտոֆիլի գինը՝ 21.7%-ով։ Factor TV-ի հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանց զայրացնում են գնաճի ֆոնին պաշտոնյաների խոշոր պարգևավճարները։

Գնաճի ֆոնին հաստատ սոված չեն մնա բարձրաստիճան պաշտոնյաները։ Անցած դեկտեմբերին էլ 3,5 մլրդ դրամ էր նրանց միջև բաժանվել։ Նախարարները վեց-յոթ միլիոն դրամ էին ստացել, վարչապետը 2025 թվականի վեց ամսվա համար 14 միլիոն դրամ էր ստացել։

Կառավարության որոշման մեջ հատուկ նշված է, որ պարգևավճարների վերջին հատկացումը իշխանության ներկայացուցիչներն ու պետական համակարգի ծառայողները ստանալու են այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, այսինքն՝ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան