Ադրբեջանում պետական կողմնորոշմամբ լրատվամիջոցները, որոնք տարիներ շարունակ կապված էին տարբեր օլիգարխիկ խմբերի հետ, վերջին տարիներին փաստացի վերաբաշխվել են «կենտրոնացման» քաղաքականության շրջանակում: Այս մասին անկախ ադրբեջանական Meydan TV-ին հայտնել է մեդիա ոլորտի իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Նրա խոսքով՝ առանձին լրատվամիջոցներ նախկինում գտնվել են տարբեր ֆինանսական և քաղաքական խմբերի ազդեցության տակ և օգտագործվել են ոչ միայն քարոզչության համար, …

