Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
Բոլորը

Ուղիղ եթեր, ֆեյսբուքյան գրառումներ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  երեկ գիշերվանից մեկը մյուսի հետևից ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հնարավոր ճնշումների, վարչական լծակի կիրառման և, այսպես կոչված, «տասովշչիկների» ակտիվության մասին ահազանգերին է անդրադառնում։

«Եթե որևէ պաշտոնյա որևէ աշխատողի ստիպում է, հարկադրում է, լծակ գործադրում, որ նա գնա նախընտրական հանդիպման կամ չգնա նախընտրական հանդիպման, այդ պաշտոնյան ենթակա է ազատման: Եթե որևէ պաշտոնյա որևէ աշխատողի հարկադրում, լծակ է օգտագործում, վարչական լծակ է օգտագործում, որ նա գնա ընտրության կամ չգնա ընտրության, այս պաշտոնյան ենթակա ազատման։ Իսկ եթե այդ նույն ձևով հարկադրում, վարչական լծակ է օգտագործում, որ քվեարկի որևէ մեկի օգտին կամ չքվեարկի որևէ մեկի օգտին, նա արդեն ենթակա է քրեական պատասխանատվության»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը պաշտոնական ֆեյսբուքյան էջում նաև նշել է իր անձնական էլեկտրոնային փոստի հասցեն և կոչ արել ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են՝ ենթարկվել են ապօրինի ճնշումների, դիմել ուղիղ իրեն։ Առավոտյան ժամը 08։48-ի դրությամբ՝ վարչապետը երեք ահազանգ արդեն ստացել էր։

«Մեկն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը գրավոր իր հրապարակային ելույթի լինքն է ուղարկել, որտեղ ինչ-որ ահազանգերի մասին է ասում: Հաջորդը մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում քարոզչական և, ընդ որում, ելույթ էր ունենում, չէր կարդում, անգիր արած չէր, երեխան ինչ-որ բաներ էր ասում: Եվ մի նամակ, որտեղ հեղինակն ասում էր, որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, մեր վարած քաղաքականությանը, բայց կարծում է որ համայնքի ղեկավարի վատ թեկնածու ենք առաջադրել»,- մանրամասնում է Փաշինյանը։

«Ուժեղ Հայաստան»-ից Անդրանիկ Գևորգյանն է ահազանգի մասին իր ֆեյսբուքյան տեսանյութն ուղարկել Փաշինյանին, որտեղ նա մատնանշում է անձանց, որոնք, ըստ իր տեղեկությունների, քաղաքական հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից։

Փաշինյանի խոսքով՝ պատգամավորի ահազանգը շտապ կարգով ստուգման է ուղարկել Տեսչական մարմին, իսկ երեխայի մասնակցությամբ տեսանյութի մասով դիմել՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Վարչապետի ֆեյսբուքյան ակտիվությանը նախորդել էր ընտրական փորձագետ Դանիել Իոաննիսյանի գրառումը, որին հաջորդեց արդեն այդ մասին հասցեական խոսելը։

«Բազմաթիվ են ահազանգերն այն մասին, որ պոտենցիալ թեկնածուների նկատմամբ կան ճնշումներ, որպեսզի մարդիկ չառաջադրվեն։ Որոշ տեղերում դա «ֆրոնտֆեյսերի» մասով են ահազանգերը։ Օրինակ, Արմավիրում մեր ահազանգն այն է, որ այն մարդը, ով պլանավորվում էր, որ պետք է լինի Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն, իր նկատմամբ եղել են ինչ-որ դրսևորումներ, որոնց հետևանքով ինքը ստիպված հրաժարվել է, և Դաշնակցությունը չի առաջադրվել Արմավիրում, ու Արմավիրում ՔՊ-ն միայնակ է մնացել»,- նշում է Իոաննիսյանը։

Այս մասին դեռ մեկ ամիս առաջ թիվ մեկ ամբիոնից հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ խոսքը դաշնակցական Ռազմիկ Այվազյանի մասին, ում, ըստ ահազանգի, հորդորել է չառաջադրվել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։

Factor TV-ի հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանած Արմավիրի մարզպետն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ մեղադրանքին՝ հերքելով ոչ միայն Այվազյանին սպառնալու տեղեկությունը, այլև ընդգծելով՝ կյանքում չի հանդիպել նրան։ Ավելին, մարզպետը հայտարարեց, որ զրպարտության համար դատի է տալու Իոաննիսյանին։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հենց երկրի վարչապետն է հանձն առնում և հորդորում անձամբ իրեն ուղարկել ենթադրյալ ընտրախախտումների մասին ահազանգերը, ինչը իրավապահների աշխատանքն է։

«Խնդրահարույցը ոչ թե Փաշինյանի գրառումն է, այլ դրա կարիքը։ Շատ խնդրահարույց է, որ մենք բացարձակ չունենք ինստիտուտներ ու խնդիրը պետք է լուծել: Դա նշանակում է՝ Փաշինյանը նաև կասկածում է, որ որոշ իրավապահներ միջոցներ կձեռնարկեն կամ նաև գուցե ունի տեղեկություններ, որ իրավապահները ևս անմասն չեն մնում այդ ճնշումներից։ Գոնե մի քանի դեպքերով, որոնք մենք ենք տեղեկացել, իրավապահները անմիջականորեն կապ ունեն կամ գոնե ստացվում է, որ տեղեկություն են փոխանցում, հետևաբար ընդհանուր ինստիտուցիոնալ խնդրի մասին են խոսում այդ հրապարակումները»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Այս կիրակի 21 համայնքում կմեկնարկեն ՏԻՄ համամասնական, ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությունները։ 5 համայնքում առաջադրված միակ կուսակցությունը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։

«Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է, որ առնվազն երեք ուժ պետք է ընտրվի։ Այսինքն, նույն Վայքում կամ Արմավիրում կամ Վարդենիսում ով էլ առաջադրվեր, նույնիսկ քարոզարշավի վրա ոչ մի լումա չծախսեր, ավագանու տեղն ապահովված էր։ Ինչպե՞ս է ստացվել, որ այդպիսի մարդ կամ ուժ չի գտնվել, ընդ որում՝ հինգ համայնքներում»,- հարց է բարձրացնում Դանիել Իոաննիսյանը։

Ի՞նչ զարգացում կունենան հնչող ահազանգերը, որքանո՞վ դրանք կհաստատվեն․ այս հարցերի պատասխանները հայտնի կդառնան ավելի ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան