Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջիլիին արգելել են լքել երկիրը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաջիլիի խոսքով՝ պատրաստվում էր թռչել Վիեննա, որտեղ պետք է մասնակցեր Հարավային Կովկասին նվիրված միջոցառման։ Նա նաև ծրագրել էր հուլիսի 3-4-ին մասնակցել Լիբերալ և դեմոկրատական կուսակցությունների եվրոպական դաշինքի՝ ALDE-ի հաջորդ համագումարին, որի անդամ է …

