Աղվերանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման, քարտեզի ստեղծման և փաստաթղթերի ձևակերպման կարգերին վերաբերող ուղեցույցների նախագծերը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը նաև քննարկվել են բեռնափոխադրումների, նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ «2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի …

