Սպիտակ տունը Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը որակել է որպես «լավ»։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, այդ թվում՝ ամերիկյան բիզնեսի համար Չինաստան մուտքի ընդլայնումը և տեղական արդյունաբերություններում չինական ներդրումների ավելացումը։ Հանդիպման մի մասին միացել են Միացյալ Նահանգների խոշորագույն ընկերությունների …

