Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 22:03
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինչքան պետք է տղամարդը տղամարդկություն ունենա, որ զսպի իրեն, աշխարհում շատ երկրներ կան, որ էսօր թաթախված կոռուպցիայի մեջ՝ միլիոն դոլարների, գուցե միլիարդ դոլարների, բայց մարդ ինչքան կամք պետք է ունենա, որ չթաթախվի դրան․ այսինքն՝ իր արժեհամակարգում ամենաբարձր արժեքը հայրենիքն է, որովհետև ինքը անմնացորդ նվիրված աշխատում է հայրենիքի համար»,- Առուշ Առուշանյանն Ինֆոքոմին տված հարցազրույցում այսպես բնորոշում է  Նիկոլ Փաշինյանին, որին ժամանակին կոշտ քննադատում էր, իսկ 44-օրյա պատերազմից հետո նրա հրաժարականը պահանջում։ 

Երբեմնի ընդդիմադիր համայնքապետը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Փաշինյանի մուտքը Սյունիք թույլ չտալու ակցիա էր նախաձեռնել՝ փակելով մարզի դարպասները։ Առուշանյանը, որ 2021-ին Փաշինյանի հետ շփվելու ցանկություն չուներ,  5 օրից Գորիսում կայանալիք ընտրություններում մասնակցում է ՔՊ և «Գործարար» կուսակցությունների «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակով։ 

Ինչպե՞ս Առուշանյանի մոտ կտրուկ քաղաքական շրջադարձ եղավ, ե՞րբ նա հասկացավ, որ Փաշինյանի կառավարությունն այլևս սպառնալիք չէ։

«Հենց այն պահից, երբ սահմաններում սկսվեցին հզոր բունկերներ կառուցվել, երբ տեսնում ես, որ տնտեսությունը ռեկորդային արագությամբ զարգանում է, կոռուպցիա չկա, և ներդրումներին չեն խոչընդոտում, այլ խթան են հանդիսանում»,- հարցազրույցում ասաց Առուշանյանը։

Առուշանյանը բացատրում է՝ երկրում համակարգային կոռուպցիա չկա, պնդում է՝ մասնավորապես, Գորիսի համյանքապետարանում կոռուպցիան վերացել է։ 

«Իմ ընտանիքը Գորիսում ունի 6 խոշոր շինանյութի խանութ, հիմա եթե համայնքապետարանի աշխատողը գնա այնտեղից շինանյութ գնի, ի՞նչ պիտի անեմ ես, պիտի՞ իմ ընտանիքին ասեմ բիզնեսով չզբաղվեն, փակե՞ք խանութները»,- նշեց Առուշանյանը։

2021 թվականին Առուշանյանին մեղադրանք առաջադրվեց մի շարք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը, ինքնիրավչությունը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը։ Երեկվա հարցազրույցում Առուշանյանն այս ամենը քաղաքական հետապնդում չհամարեց։

«Ես երբեք ինձ քաղբանտարկյալ չեմ համարել»,- ասաց նա։

Ի պատասխան հարցազրուցավարը մեջբերեց «ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» դաշինքի 2021 թվականի նախընտրական ծրագրից հատված, որտեղ քաղաքական ճաղեր ձևակերպումը կա։ Առուշանյանը հրաժարվեց իր իսկ նախընտրական ծրագրի տեքստից՝ սիրողական մակարդակի գործունեություն համարելով այն, ինչ տեղ է գտել իր գլխավորած դաշինքի նախընտրական ծրագրում։ 

«Լուրջ մտածո՞ւմ եք իմ ձեռքը հեռախոս կար ԿԳԲ-ի պադվալից ես գրո՞ւմ էի , ո՛չ, ես չեմ, մեր թիմակիցներն են աշխատել։ Ես ասացի՝ երբեք քաղբանտարկյալ չեմ եղել, ինձ ուղիղ հարցրել են՝ «դուք քաղբանտարկյա՞լ եք», ասել եմ՝ ոչ»,- պնդեց Առուշանյանը։

Չնայած այս պնդմանը, 5 տարի առաջվա տեսանյութն այլ բանի մասին է վկայում։ Այսօրվա իշխանության գործընկեր Առուշանյանը հակասում է ընդդիմադիր Առուշանյանին, երբ այդ մասին լրագրողի հարցին պատասխանում է. «Կարծում եմ՝ երկրորդ տարբերակ չկա, դա այն է, ինչ կա փաստացի»։ 

Գորիսի համայնքապետարանը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բեսթ ռոուդ» ընկերության հետ, որը եղել է մրցույթի միակ մասնակիցը։ Այս ընկերության  սեփականատերը Առուշանյանի հեռու ազգականն է, իսկ տնօրենի եղբայրն ընդգրկված է եղել Առուշանյանի գլխավորած ցուցակում։ 2021-ին Առուշանյանին քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ որ նա «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի՝ ընդերքի օգտագործմամբ։ Քրգործում նշվում էր, որ «Բեսթ Ռոուդ» ընկերության սեփականատեր Հայկ Բաղդասարյանը Առուշանյանի հորեղբոր թոռն է, բայց ընկերության փաստացի սեփականատերն Առուշանյանն է։ Առուշանյանն այստեղ որևէ խնդիր չի տեսնում։

Առուշանյանը, լինելով Գորիսի համայնքապետ, 100 տոկոս բաժնեմաս է ունեցել «Գոռ Մետալ» ընկերությունում, սակայն 2025-ին ԿԿՀ-ի՝ պաշտոնի անհամատեղելիության որոշումից հետո այն հավատարմագրային կառավարման է հանձնել մորը։ Սա այն դեպքում, երբ օրենքն արգելում է հավատարմագրային կառավարումը հանձնել փոխկապակցված անձանց։ 

«Դե հիմա մեկ ուրիշի կհանձնենք, ո՞րն է խնդիրը։ Հատուկ խնդիր չեմ տեսնում, կառավարումը ընտանիքս է անում, մինչ իմ համայնքի ղեկավար լինելը ես փորձել եմ հնարաորինս իմ բոլոր ռեսուրսներով օգնել ընտանիքիս բիզնես գործունեությանը»,- բացատրեց Գորիսի քաղաքապետը։

Բայց ուշագրավ է, որ այս հայտարարությունների ֆոնին Առուշանյանը ԿԿՀ-ի եզրակացությունը վիճարկում է դատարանում։  Առուշանյանը խնդիր չի տեսնում նաև նրանում, որ բացակայել է ավագանու 71 նիստերից 32-ից, միայն 5-ը՝ անազատությամբ պայմանավորված: 

Պարզվում է՝ նրա թիմակիցները, որոնք պետք է վարեին նիստերն իր բացակայության ընթացքում, ևս բացակայել են նիստերի 50-80%-ից, բայց կրկին ընդգրկվել են ցուցակում։ Առուշանյանը սա բացատրեց աշխատասիրությամբ։ 

Ողջ հարցազրույցի ընթացքում Առուշանյանը պնդում է, որ պաշտոնի ձգտումը չի եղել ՔՊ-ի հետ համագործակցության պատճառը։

ՔՊ-Առուշանյան համագործակցության մասին հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի, քանի որ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը՝ նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին Պրոբացիայի ծառայության միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան