Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Բոլորը

Գյումրու Հաղթանակի զբոսայգում բարեկարգման աշխատանքները դադարեցվել են ծառահատումների և տեխնիկական խնդիրների պատճառով։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է 12 ծառի կոճղ, իսկ բուսական աշխարհին հասցված վնասը գնահատվել է 630 հազար դրամ։ Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել նաև գետակի հունի կարգավորման և ստորգետնյա ջրերի հեռացման խնդիրներ։ Սկզբնական 86 միլիոն դրամ բյուջեն ավելացվել է, համայնքի ներդրումը հասել է 103 միլիոն դրամի։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանն ասում է՝ իրենք չեն ցանկանում արհեստական լարվածություն ստեղծել, սակայն արձագանքել են առողջ ծառերի հատման վերաբերյալ մտահոգություններին։

Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը հայտարարել է, որ քաղաքապետարանն անօրինական գործողություններ չի իրականացրել։ Հատված ծառերի քանակը կպարզվի նախաքննությամբ։

Ծրագրի ավարտի վերջնաժամկետը դեկտեմբերն է, սակայն ձգձգումները մտահոգություններ են առաջացնում ժամանակին այն ավարտելու վերաբերյալ։ Մինչ այդ, զբոսայգու սահմանափակ հասանելիությունը խոչընդոտում է հետիոտնի ազատ տեղաշարժը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հրաչ Սահակյան