Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Դեռ ճշգրտման կարիք ունի՝ արդյոք Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս օգտվելու են այն նույն ընթացակարգից, որը նախատեսվում է կիրառել ԹՐԻՓՓ-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնողների համար։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս նույնպես օգտվելու են «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» սկզբունքով կազմակերպվող սպասարկումից։

«Հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Կարծում եմ՝ այս հարցը, երևի, դեռ ճշգրտման կարիք ունի»,– պատասխանել է Միրզոյանը։

Միաժամանակ նա նշել է, որ բեռների նախնական հայտարարագրման մեխանիզմներ կարող են կիրառվել նաև այնտեղ։

Նախարարն անդրադարձել է նաև անցյալից եկող զգայուն հարցերին ու մարդկանց համար առկա հոգեբանական գործոններին։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության հաստատման, երկկողմ առևտրի և տարանցման հարցերում արձանագրվող առաջընթացին զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նաև այդ հարթությունում։

Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան