TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Թրամփի ուղի» (TRIPP) տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքով արգելված բեռների, մասնավորապես՝ զենքի և զինամթերքի փոխադրումն անհնար է լինելու, և այդ հարցում կողմերի միջև կա փոխըմբռնում։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ ցանկերը շատ երկրների հայտնի են։ Ե՛վ մեր, և՛ Ադրբեջանի միջև կա ըմբռնում այդ մասին, որ արգելված բեռներ, օրինակ՝ զենք, զինամթերք չի կարող անցնել, վտանգավոր քիմիական նյութեր և այլն։ Կա նաև ապրանքների կատեգորիա, որոնք կարող են անցնել, բայց նախապես պետք է հարցում արվի»,- ասաց նախարարը։

Միրզոյանը նաև մանրամասնեց, թե ինչ է նշանակում պայմանագրերում ամրագրված «անխոչընդոտ անցում» ձևակերպումը՝ հերքելով մտավախությունները, թե սահմանային և մաքսային հսկողություն չի իրականացվելու։

«Մաքսային, սահմանային օրենսդրության շրջանակներում արվող բոլոր տրամաբանական գործողությունները խոչընդոտ չեն։ Բեռները պետք է հայտարարագրվեն, անցնեն համապատասխան սկաներներով և ստուգումներով։ Խոչընդոտ ասելով նկատի ունենք արհեստական, քաղաքական դրդապատճառներով ստեղծվող քաշքշուկները, երբ չեղած տեղից, առանց որևէ հիմքի կանգնեցնում կամ բացում են բեռները։ Այնպես որ, օրինական հսկողության իրականացումը որևէ մեկը չի վիճարկում»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրզայան