Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և մայրաքաղաքում խցանումների առաջացման պատճառ հանդիսացող իրավախախտումների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։
Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները չափն ու տուգանային միավորները։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք արարքներ խստության տեսանկյունից այդքան էլ ադեկվատ գնահատված չեն և նախագծի մի մասը, որը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը դրա մասին է»,- նշում է Արմեն Մկրտչյանը։