«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
Բոլորը

ՏԿԵՆ-ն օրենքում փոփոխություն է առաջարկում․ ըստ դրա՝ համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չի խոչընդոտի բնապահպանական փորձաքննության մեկնարկը կամ ընթացքը։ Տեղական ինքնակառավարման մարմնի բացասական դիրքորոշումը չի հանդիսանալու փորձաքննության փաստաթղթերը մերժելու կամ գործընթացը դադարեցնելու հիմք։

«Ավագանու որոշումը ինքը դառնում է, այսպես ասած, խիստ սիմվոլիկ, այսինքն՝ այդ որոշումը ոչինչ չի ներկայացնում իրենից, որովհետև նույնիսկ բացասական եզրակացություն, անհամաձայնություն տալու դեպքում ընդերքօգտագործողը կարող է, կամ նախաձեռնողը, փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին, և լիազոր մարմինը արդեն ինքն է որոշելու։ Ըստ էության, կառավարությունը այդ ժողովրդական մեխանիզմը տեղական մակարդակից վերցնում է, այսինքն՝ ժողովրդից, և վերապահում է իրեն: Համայնքի բնակչի կարծիքը տվյալ դեպքում ստացվում է, որ լինում է խիստ խորհրդակցական»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը։

Օրենքի նախագիծն արդեն մեկ շաբաթ է հանրային քննարկման է դրված e-draft.am հարթակում: Նոր կարգավորմամբ՝ լիազոր մարմինը, այս դեպքում, Շրջակա միջավայրի նախարարությունն ինքը պետք է գնահատի համայնքի ավագանու անհամաձայնության հիմքերն արդեն փորձաքննության ընթացքում: Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ համայնքին զրկում են որոշում կայացնելուց, և սա բերելու է նրան, որ հանրայի լսումները միայն լեգիտիմացնելու են այն որոշումները, որոնք կայացնելու է կառավարությունը։

«Այս մեխանիզմը ներ է դրվել, որպեսզի համայնքներում սոցիալական լարվածությունը նաև թուլացնեն: Այսինքն՝ լինի համայնքի շատ լեգիտիմ որոշումը՝ իրենք ցանկանո՞ւմ են, որպեսզի այդ գործունեությունը իրենց համայնքում լինի, թե՞ ոչ: Այնպես չի, որ այդ մեխանիզմը լիարժեքորեն լավ է գործում, քանզի շատ հաճախ համայնքի ավագանին, քանի որ այդ որոշումները պետք է կայացվեն համայնքի ավագանու կողմից, շատ դեպքերում այդ որոշումները չեն արտացոլում համայնքի բնակիչների կարծիքները»,- նշում է Դուլգարյանը։

Այսօր առանց համայնքի համաձայնության ոչ ոք չի կարող հանք բացելու փաստաթղթերը տալ լիազոր մարմին. համայնքի մերժումն ինքնաբերաբար փակում է այդ ճանապարհը։ Իսկ նոր նախագծի հեղինակներն ասում են՝ օրենքում բաց կա. հստակ չէ՝ եթե ավագանին դեմ է քվեարկում, գործընթացն ինչպես պետք է շարունակվի։
«Հետևաբար անհրաժեշտ է սահմանել հստակ և կանխատեսելի մեխանիզմ, որի համաձայն համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն ինքնին չի հանգեցնի փորձաքննության գործընթացի չսկսմանը կամ դադարեցմանը, իսկ անհամաձայնության հիմքերը պարտադիր կարգով կուսումնասիրվեն և կգնահատվեն լիազոր մարմնի կողմից փորձաքննության շրջանակում՝ համապատասխան արտացոլմամբ պետական փորձաքննական եզրակացության մեջ։ Նախագծերի փաթեթով հենց այդ մոտեցումն է նախատեսվում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում։ Առաջարկվում է փորձաքննության չենթարկել այն դեպքերը, երբ պաշարների վերագնահատումն իրականացվում է բացառապես առկա երկրաբանական նյութերի հիման վրա՝ առանց տեղում դաշտային աշխատանքներ կատարելու։ Եվ մինչ կառավարությունը փորձաքննության պահանջի վերացումը «ավելորդ վարչարարության կրճատում» է որակում, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը այստեղ ևս խնդիրներ է տեսնում։

«Համայնքի բնակիչները քաջ գիտակցում են, որ եթե իրենց մոտ փորձաքննություն եղավ և հաստատվեցին, օրինակ, պաշարներ, ապա իրենց վրա ճնշումը շատանալու է, որպեսզի այնտեղ որոշակի արդյունահանում իրականացնեն: Դա ևս որոշակիորեն զրկում է համայնքի բնակիչներին մասնակիցը լինել իրենց համայնքի ապագային, տեսլականին վերաբերվող հարցերին և գործընթացներին»,- ընդգծում է Օլեգ Դուլգարյանը։

Նրա դիտարկմամբ՝ չնայած հանրային լսումները երբեմն անցնում են թեժ մթնոլորտում և ոչ բոլոր դեպքերում են լիարժեք արտացոլում բնակչության կարծիքը, գործնականում այդ մեխանիզմը որոշակի ազդեցություն ունենում է։ Կան նախադեպեր, երբ հանրային լսումների ժամանակ ներկայացրած մտահոգությունները անմիջական ազդեցություն են ունեցել որոշումների կայացման վրա։

Թե ինչ չափանիշներով է մշակվել նախագիծը և արդյոք ռիսկեր չկան, փորձեցինք պարզել ՏԿԵ նախարարությունից, որտեղից, սակայն, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան