Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
Բոլորը

Հակակոռուպցին կոմիտեն գաղտնի տեսաձայնագրություն է հրապարակել․ ըստ հաղորդագրության՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով, մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։

Մինչ տեսանյութի տարածումը վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ «Ուժեղ Հայաստան»-ը իրավապահների գործողությունները քաղաքական հետապնդում է որակում։ 

Գաղտնի տեսաձայնագրումն իրականացրել է ԱԱԾ-ն, իսկ ՀԿԿ-ն տեղեկացնում է, որ գործողությունն իրականացվել է ավագանու անդամի թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը պատրաստվել է ընտրակաշառք տալ ևս երեք տասնյակից ավելի ընտրողների։ Այդ նպատակով ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ կազմվել են ցուցակներ և նշումներ արվել՝ յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու համար։

«Գրպանից գումար հանելը ենթադրում է ընտրակաշա՞ռք, ամոթ չի՞»,- թիմակիցների գործողություններն այսպես է մեկնաբանում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ արգելել են ընտրակաշառք բաժանել։

«Որևէ ընտրակաշառքի պարագայում «Ուժեղ Հայաստան»-ից որևէ ղեկավար մարմին կամ ղեկավար անձ ոչ միայն տեղյակ չի կարող լինել, այլև բազմաթիվ անգամ մեր ներքին հանդիպումններում արգելել ենք»,- նշում է Ղազինյանը։

Ղազինյանը թեև չի դիտել տեսանյութը, չի բացառում, որ դրանում երևացող գումարները կարող էին նախատեսված լինել աշխատակիցների աշխատավարձերի համար։ 

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցնում է՝ եթե  աշխատավարձ էր, ինչո՞ւ են ասում՝ դիր գրպանդ։

Այս ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին քաղաքական հայացքներով պայմանավորված իշխանության կողմից ճնշումների մասին։

«Սերգեյ Հովհաննիսյանը՝ պայմանագրային զինծառայող, նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով, ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են ազատման դիմումներ գրել, որովհետև չեն ընտրել ՔՊ կուսակցությանը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի անդրադարձել ընդդիմության այս պնդումներին։ Փոխարենը երեկ ամբողջ օրը ֆեյսբուքյան ստատուսների ու տեսանյութերի միջոցով թեմային անդրադարձել է վարչապետը։ Փաշինյանն անգամ կոչ էր անում ապօրինի ճնշումների ենթարկված ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին կամ ընտրողներին էլեկտրոնային փոստի միջոցով դիմել իրեն՝ խոստանալով հրապարակային պատիժ, եթե հաստատվեն պնդումները։ Անգամ բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչ էր արել և աշխատանքի տեսչական մարնին հանձնարարել շտապ ստուգել ասվածը։

Չսպասելով տեսչականի կողմից քննության ավարտին՝ Փաշինյանը աշխատանքից հեռացվածների ղեկավարների պաշտոնական բացատրագրերն էր հրապարակել՝ հեգնանանքով մատնանշելով, որ ազատումները եղել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ թերացումների պատճառով: Ստեփանավանում ավագանու ընտրություններ կանցկացվեն ընդամենը 4 օրից․ պայքարի մեջ է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը ևս մասնակցության հայտ էր ներկայացրել, բայց հետո ինքնաբացարկ հայտնեց: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան