Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
Բոլորը

Ընտրական փորձագետ Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործադրվող ենթադրյալ ճնշումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը կպատժի նման արարք թույլ տվողներին։ Իոաննիսյանը հակադարձել է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն պնդմանը, թե ահազանգերն ապացուցված չեն՝ պնդելով, որ իշխանությունը համակարգված ճնշումներ է բանեցնում մրցակիցների վրա։

Իոաննիսյանի խոսքով՝ ճնշումների վերաբերյալ տեղեկությունները հավաստի են, քանի որ ստացվում են անկախ աղբյուրներից։ «Երբ որ միևնույն երևույթի մասին ունենում ես ահազանգեր իրարից տարբերվող աղբյուրներից, իրարից շատ ուժեղ տարբերվող քաղաքական ուժերից, իրարից շատ հեռու գտնվող համայնքներից, դու կարողանում ես եզրակացություն կազմել, որ էս երևույթը իրոք տեղի է ունենում»,- նշել է նա։

Փորձագետը մանրամասնել է, որ նույն ձեռագիրն են նկարագրում ինչպես «Դաշնակցության» ներկայացուցիչները Արմավիրում, այնպես էլ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում և Գավառում. «Մարդիկ իրարից տեղյակ չեն, տարբեր կուսակցություններ են, իրար հետ բարև չեն տալիս, բայց նույն պահվածքն են նկարագրում: Եվ ուրեմն հենց էս պահվածքն ա, որը բացատրում ա էն, որ շուրջ 20 համայնքներից հինգում ՔՊ-ն միայնակ ա մասնակցում, և ևս մոտ մի հինգում ընդամենը երկու ուժ ա մասնակցում»:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունները պետք է թեկնածուներ ունենան խոշորացված համայնքի բնակավայրերի առնվազն մեկ երրորդում։ Ըստ Իոաննիսյանի՝ իշխանությունը թիրախավորում է կոնկրետ անհատների՝ ցուցակները կազմաքանդելու համար. «Դուրս են գալիս օրինակ թեկնածուի հոր վրա, հերը պահակ ա աշխատում, տենց շատ նրբորեն, ֆորմալ, որ նայես, ստեղ հանցագործություն էլ չկա։ Բայց էդ մարդուն ամեն ինչ պարզ ա, չէ՞… Եվ էդ մարդը Նիկոլ Փաշինյանին նամակ չի գրելու և ասի՝ ինձ խոստացել են, որ իմ գործից ուշանալու վրա աչք չեն փակի, եթե տղես առաջադրվի»։

Նա շեշտում է, որ համայնքներում միայն մեկ ուժի առաջադրվելը բնականոն գործընթաց չէ. «Դա չի կարող լինել առողջ մթնոլորտում… Ոչ մեկ ընդդիմադիր լինելու մոնոպոլիա չունի, ընդդիմության տեղը ազատ ա, ինչ-որ մեկը կգար… Այ էն կազմակերպչի վրա դուրս չեն եկել»:

Փորձագետը հիշեցրել է 2017 թվականին դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրենների հայտնի գործը՝ նշելով, որ մեխանիզմը կրկնվում է նաև այսօր։ Որպես օրինակ նա մատնանշել է Ապարանը, որտեղ դպրոցների չորս տնօրեններ «սինխրոն» կերպով ներգրավվել են գործընթացներում. «Երբ որ տեսնում ես, որ դա անում են մի քանի տնօրեններ, մի քանի դպրոցներ սինխրոն… դու հասկանում ես, որ դա դպրոցի տնօրենի որոշածը չի եղել։ Դու հասկանում ես, որ հավանականությամբ դա համայնքապետի կամ իր տեղակալների մակարդակի որոշածն ա եղել»։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն կոչին, թե ճնշումների դեպքում քաղաքացիները թող նամակ գրեն իրեն, Իոաննիսյանը նշել է. «Երբ որ նոր էր վարչապետ դարձել, ասում էր՝ էդ նորմալ էր։ Երբ որ ութ-ինը տարի ա մարդ վարչապետ ա և ասում ա՝ ինձ գրեք… Նախ ինքը շատ լավ հասկանում ա էդ մեխանիզմները ոնց են և իրականում էդ մարդիկ չեն կարա դրա մասին բարձրաձայնեն։ …Ութ տարում ոչ դատախազությունն ես նորմալ ստեղծել, որ մարդիկ էդ դատախազությանը վստահեն, գնան դատախազությանը դիմեն, ոչ թե Դանիել Իոաննիսյանին ու Նիկոլ Փաշինյանին»:

Ամփոփելով՝ ընտրական փորձագետը մատնանշել է իշխանության վերին օղակի պատասխանատվությունը. «Ես չեմ կարա ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը նենց ա անում, որ տեղերում, համայնքներում չլինեն ընդդիմադիրներ… բայց էն որ իր ստեղծած համակարգը դա անում ա, դա փաստ ա։ Եվ ինքը չի անում, և ինքը ասում ա՝ ինձ մեյլ գրեք… դա նորմալ չէ»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան