Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը որպես գլխավոր տրանսպորտային հանգույց է ներկայացվում

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Հարավային Կովկասի հետ համագործակցել ցանկացող կողմերին, առաջին հերթին, ելնել տարածաշրջանը խաղաղության և փոխազդեցության տարածքի վերածելու անհրաժեշտությունից։ Նա այս մասին հայտարարել է Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։

«Տարածաշրջանի հետ համագործակցել ցանկացող բոլորի համար ամենակարևորը Հարավային Կովկասը որպես խաղաղության, փոխազդեցության տարածաշրջան առաջնահերթություն տալն է, որը հնարավորինս ազատ է աշխարհաքաղաքական մրցակցությունից, որքան ազատ կարող է լինել ցանկացած տարածաշրջան նման գործընթացներից։ Հարավային Կովկասը վերջին տարիներին կտրուկ փոխվել է, և այս լայնածավալ փոխակերպումների խթանը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմն էր, որը փոխել է տարածաշրջանի նախկինում հաստատված և գործնականում անփոփոխ համարվող բազմաթիվ իրողություններ»,- ասել է  Ալիևը։

Ըստ նրա՝ հետագա իրադարձությունները, որոնք կապված են «Ադրբեջանի ինքնիշխանության լիակատար վերականգնման, Հայաստանի եվրաինտեգրման ձգտումների և այս գործընթացի շուրջ ստեղծված հանգամանքների հետ, թելադրում են Հարավային Կովկասի վերաիմաստավորման անհրաժեշտությունը՝ թե՛ վերլուծաբանների, թե՛ պետական ​ գործիչների» կողմից։

Ալիևի խոսքով՝ Հարավային Կովկասում աշխատանքը բարդ խնդիր է ցանկացած արտաքին խաղացողի համար, քանի որ տարածաշրջանը դեռևս չի համախմբվել և ինտեգրվել քաղաքական, տնտեսական կամ տրանսպորտային առումով։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ համապատասխան ազդանշաններ է փոխանցել իր եվրոպացի գործընկերներին, երբ արևմտյան հանրությունը, իբր, Հայաստանի հետ կապված «ակնհայտ կողմնակալություն» է ցուցաբերել։

«Երբ Հայաստանը սկսեցին ներկայացնել որպես տարածաշրջանի գլխավոր տրանսպորտային հանգույց, դա, իհարկե, մեծ շփոթություն է առաջացրել։ Մի երկիր, որը որևէ փորձ չունի որպես տարանցիկ պետություն, հանկարծ հայտարարվում է գլխավոր տրանսպորտային հանգույց։ Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված նման գնահատականները»,- ասել է  Ադրբեջանի ղեկավարը։

Նրա պնդմամբ՝ սա, իբր, քաղաքական դրդապատճառներ ունի և Հայաստանը դեպի իրենց գրավելու փորձ է։ Ալիևը հայտարարել է, թե բոլոր կողմերը պետք է հրաժարվեն այս մոտեցումից և դադարեն Հարավային Կովկասը դիտարկել որպես աշխարհաքաղաքական դիմակայության հարթակ։

Նա նաև նշել է, թե իրավիճակը կփոխվի «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ավարտից, Զանգեզուրի միջանցքով կամ այլ երթուղիներով ուղիղ տրանսպորտային կապերի վերականգնումից և եռակողմ տարածաշրջանային ձևաչափի ստեղծման քաղաքական պատրաստվածությունից հետո»։

Անդրադառնալով 3+3 ձևաչափին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այն պետք է լինի լիարժեք, հավասար, վեցակողմ համագործակցություն և չվերածվի մեկ այլ «Մինսկի խմբի»։

«Այն ժամանակ, երբ մենք առաջ էինք քաշում այս նախաձեռնությունը, Ղարաբաղի մի մասը դեռևս գտնվում էր օկուպացիայի տակ։ Այսօր, այս փուլում, կարևոր է, որ սա լինի լիարժեք վեցակողմ համագործակցություն։ Կարևոր է, որ այս մեխանիզմը չվերածվի ևս մեկ Մինսկի խմբի, որը կզբաղվի բացառապես ադրբեջանա-հայկական հարցերով»,- ասել է նա՝ հավելելով, թե իրադարձությունների զարգացմանը և Հարավային Կովկասի երկրների և արտաքին պետությունների միջև դաշինքների համակարգի փոփոխությանը զուգընթաց՝ փոխվել է նաև Ադրբեջանի գնահատականն այս համագործակցության ձևաչափի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի