Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա 1869 չվերթի չեղարկումն ու ավելի քան 12 ժամ տևած անորոշությունը լուրջ դժգոհություններ և խառնաշփոթ են առաջացրել «Զվարթնոց» օդանավակայանում։ Չվերթի ուղևոր Նաիրա Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ստեղծված իրավիճակից։ Նրա խոսքով՝ թռիչքը նախատեսված էր հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 12:15-ին, սակայն հետաձգումների պատճառով գրանցումն ու սահմանային հսկողության անցումը …

