Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է Արտավազ համայնքին պատկանող շուրջ 18 մլն դրամ արժողությամբ հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու և այն օրինականացնելու համար։ Գործով ևս երկու անձի մեղադրանք է ներկայացվել, իսկ վարույթը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

«Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ անհատույց օտարելով 17 մլն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Այնուհետև, ապօրինի գործարքում իր մասնակցությունը թաքցնելու համար, հիշյալ պաշտոնյան գույքի ձեռքբերումը իրականացրել է Արտավազ համայնքի երկու բնակիչների անվամբ և նույն համայնքի ղեկավարի օժանդակությամբ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնյան՝ որպես գույքի փաստացի տնօրինող, դրա հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գույքի սեփականատիրոջն ուղղորդել է հողամասը ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 1 մլն դրամով օտարել իր ազգականին և վարորդին:

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին ու նրան օժանդակած 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։