Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան: Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից: Թե ինչ գործի շրջանակներում է Չալաբյանը ձերբակալվել, դեռևս հայտնի չէ, սակայն վարույթը Քննչական կոմիտեում է: Կառույցից հայտնվում են, որ «Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»: Արաքս Մամուլյան

