Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ստամբուլի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատանը դամբարանները վնասելու մեջ կասկածվող Մ.Կ.-ն կալանավորվել է, հայտնում է Agos-ը։

Գերեզմանատունը թիրախավորելու նրա դրդապատճառը, սակայն, մնում է անհայտ:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ պահանջելով հետաքննություն անցկացնել Ստամբուլի հայկական գերեզմանատան դամբարանների և պատմական շատրվանի ոչնչացումից հետո հայկական ու այլ քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների և պաշտամունքի վայրերի վրա հարձակումների վերաբերյալ։ Դինդարը նաև Ներքին գործերի նախարարությանը խնդրել է պարզաբանումներ տալ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերի, հետաքննությունների և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։

Նա նշել է, որ այս հարձակումները «ատելության հողի վրա կատարված լուրջ հանցագործություն են, որն անմիջականորեն ուղղված է մահացածների նկատմամբ հարգանքի իրավունքի, կրոնի և խղճի ազատության, մշակութային ժառանգության պաշտպանության և Թուրքիայում ապրող քրիստոնյա քաղաքացիների անվտանգության զգացողության դեմ»։ Նշվում է նաև, որ հայկական, հունական, սիրիական և այլ քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական կառույցների վրա հարձակումների դեպքում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ հետաքննություններ չեն անցկացվում, ինչը ամրապնդում է անպատժելիության զգացումը:

Հիմնավորման բաժնում հիշատակվում են Սուրբ Խաչ Դպրեվանք ավագ դպրոցի, Գալֆայան հայկական նախակրթարանի և Քուզգունջուկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դեմ նախկինում ատելության հողի վրա գրանցված հարձակումները՝ ուշադրություն հրավիրելով այն քննադատությունների վրա, որ նմանատիպ միջադեպերի դեպքում մեղավորները չեն հայտնաբերվել կամ արդյունավետ հետաքննություններ չեն անցկացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի