Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Միասնության թևեր» կուսակցությունը չի պատրաստվում հինգ տարով «արձակուրդ» գնալ։ Կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարում է, որ փորձելու են կոտրել այն կարծրատիպը, թե խորհրդարանից դուրս մնացած ուժերը պասիվանում են մինչև հաջորդ ընտրությունները։

Ըստ Դրմեյանի՝ իրենց պայքարը չի ավարտվել Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Նա նշեց, որ կուսակցությունն ունի ևս մեկ ընթացիկ դատավարություն, այս անգամ՝ Վարչական վերաքննիչ դատարանում, որով վիճարկվում է ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ 

«Այդ դիմումի ընդունումը մերժվել էր վարչական դատարանի կողմից։ Մեր կողմից բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան, որը վարույթ է ընդունել մեր բողոքը։ Հիմա սպասում ենք, թե ինչ լուծում կտա դատարանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կուսակցության հետագա քաղաքական քայլերին, Դրմեյանը նախընտրեց մանրամասներ չհայտնել՝ նշելով, որ այս պահին դա տակտիկապես նպատակահարմար չէ։ 

«Երբ բյուրեղանա այն քայլերի հաջորդականությունը, որոնցով մենք կսկսենք առաջ շարժվել, շարունակել մեր պայքարը, այդ մասին արդեն կտեղեկացնենք հանրությանը»,- վստահեցրեց նա։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Դրմեյանը համոզմունք հայտնեց, որ իրենց ստացած 33,500 ձայնն «օրգանական» էր. դրանք այն քաղաքացիների քվեներն էին, ովքեր ընտրության էին եկել հենց իրենց համար։ Ավելին, նրա կարծիքով՝ «Միասնության թևերի» մասնակցությունը նպաստել է ընդհանուր ընտրական ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտել է իշխող ուժին՝ ստանալու սահմանադրական մեծամասնություն։

Միաժամանակ, կուսակցությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է երկու անձի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են «Միասնության թևերի» օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Լիպարիտ Դրմեյանը կտրականապես հերքում է մեղադրանքները։ 

«Միանշանակ ոչ, «Միասնության թևեր» կուսակցությունը ո՛չ ընտրակաշառք է բաժանել, ո՛չ սննդամթերք է բաժանել, ո՛չ էլ Ընտրական օրենսգրքով արգելված որևէ միջոց է օգտագործել ընտրությունների ժամանակ»,- ընդգծեց նա։ 

Դրմեյանը նաև տարակուսանք հայտնեց իրավապահների կողմից հրապարակված ձայնագրության վերաբերյալ. «Այդ ձայնագրությունից, անկեղծ, ես ոչինչ չեմ հասկացել, թե ինչի մասին էր։ Եթե կա վարույթ, կարծում եմ՝ կպարզի»։

Խոսելով նորընտիր խորհրդարանում սպասվող մթնոլորտի մասին՝ Դրմեյանը նշեց, որ քաղաքական գործընթացները պետք է ընթանան բացառապես իրավական և օրինականության դաշտում։ Նրա համոզմամբ՝ խորհրդարանական բանավեճը չպետք է վերածվի փոխադարձ վիրավորանքների ու ատելության խոսքի։ 

«Մեր հանրությունը չպետք է Ազգային ժողովի նիստերին նայի որպես հերթական բրազիլական սերիալ։ Խոսույթը և գործողությունները պետք է տարվեն, գիտե՞ք, շատ հեշտ է գայթակղության տրվել։ Ամեն ինչ պետք է դրվի իրավական, իրավունքի և օրինականության սահմանների մեջ»,- եզրափակեց Դրմեյանը՝ շեշտելով օրակարգային և արժեքային պայքարի կարևորությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան