Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ հայտնելով, որ համակարգում գրանցումն անժամկետ է։

Նշվում է, որ Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected], [email protected]) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը, 2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները, 3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ, 4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը (կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար), 5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում), 6) արտադրության տեսակը (համառոտ նկարագիրը), 7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը (հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն), 8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն, 9) տեղեկատվություն բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակների վերաբերյալ, 10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, 11) արտադրության տարեկան ծավալները, հզորությունը (կգ, տոննա, հատ), 12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի վերաբերյալ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ) (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում), 17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում), 18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում)։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի մոտ կիրականացվի ստուգում՝ գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը և ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։

Ստուգման շրջանակներում կկատարվի նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։

Ստուգումն իրականացվելու է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։

Անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում և կներկայացվի Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։

Հաստատման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվի դիմումատուին՝ տրամադրելով գրանցման համարը, որից հետո տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։