Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Հայաստանը պաշտոնապես մտնում է դեպի Եվրոպական Միություն ձկնամթերքի արտահանման գործնական փուլ։ Կառավարության վերջին որոշմամբ հստակեցվել են ընթացակարգերը, իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդեն պատրաստ է ընդունել տնտեսվարողների հայտերը։ Այս մասին այսօր հայտարարեց տեսաչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«Եվրոպական Միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է, որ ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերքի արտադրական, ձուկ կամ ձկնամթերք պահպանում իրականացնող կազմակերպությունները գրանցված լինեն Եվրոպական Միության երկրների առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում։ Հիմա արդեն մշակված է կարգը և ամսի 20-ին այս տարվա մենք նաև հյուրընկալելու ենք չորս փորձագետ Եվրոպական Միության երկրներից, տարբեր երկրներից կլինեն փորձագետները Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ արդեն իսկ առաջին խմբաքանակները գնալու վերաբերյալ առարկայական հերթականությամբ ցույց կտան բոլոր այդ լրացման և գործընթացի վերաբերյալ մանրամասն հարցերը»,- նշեց նա։

Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ գործընթացը սկսվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին դիմում ներկայացնելով, որը կարող է լինել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով։

«Պարտադիր է, որ կցված լինեն 18 կետից կազմված համապատասխան փաստաթղթերը, որոնց այսօր կհրապարակվեն մեր պաշտոնական կայքէջում։ Փաստաթղթերը իրենցից որևէ ծավալուն կամ որևէ խնդրահարույց փաստաթղթեր չեն ներկայացնում, դրամք բոլոր այն փաստաթղթերն են, որոնք մեր տնտեսվարողները ունեն, այսինքն՝ իրենց պետռեգիստրի վկայականը, ձկնաբուծության վերաբերյալ և այլն։ Պետրոսյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը, տեսչական մարմնի մասնագետներն այցելում են տնտեսություն՝ տեղում գնահատելու համապատասխանությունը սահմանված չափանիշներին»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։