Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներին մասնակցող հայկական բոլոր ակումբները հաղթահարել են որակավորման առաջին փուլի արգելքը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում հաղթել էր լատվիական «Ռիգային» (2:0, 2:3): Երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը»։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ պարտության էր մատնել Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0), …

