Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներին մասնակցող հայկական բոլոր ակումբները հաղթահարել են որակավորման առաջին փուլի արգելքը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում հաղթել էր լատվիական «Ռիգային» (2:0, 2:3): Երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը»։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ պարտության էր մատնել Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0), իսկ «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ղազախական «Ելիմային» (1:1, 2:2, 11մ՝ 6։5):

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը հունգարական «Դեբրեցենն» է, իսկ «Ալաշկերտն» ուժերը կչափի ռումինական «Կլուժի» հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից պայքարը սկսելու է նաև Հայաստանի գավաթակիր «Նոան», որը երկխաղյա դիմակայություն է անցկացնելու մոլդովական «Զիմբրուի» հետ։

Եվրագավաթների որակավորման երկրորդ փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ։