Գարեջրի սիրահարները Երևանում են․ մեկնարկել է «Գարեջրի օրեր 2026»-ը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Գարեջրի սիրահարները կրկին հավաքվել են մեկ տեղում․ Երևանում մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Գարեջրի օրեր 2026» փառատոնը, որն անցկացվում է հինգերորդ անգամ։ Փառատոնը մեկ հարթակում համախմբել է տեղական և արտասահմանյան գարեջրի արտադրողներին, ինչպես նաև սննդի և ժամանցի տաղավարներ։
Այն կանցկացվի երեք օր՝ հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին, Երևանի Զաքյան փողոցում։











