ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիրակի՝ հուլիսի 19-ին, Երևանի ժամանակով 23։00-ին Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կհանդիպեն ֆուտբոլային երկու հսկաներ՝ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։ Թիմերն առաջին անգամ են հանդիպում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը կփորձի պաշտպանել 2022-ին Կատարում ձեռք բերված չեմպիոնական գավաթը։ Եթե ստացվի՝ Արգենտինան աշխարհի գավաթը կնվաճի 4-րդ անգամ՝ այս անգամ ևս իր կազմում ունենալով Լիոնել Մեսսիի նման ֆուտբոլային լեգենդի։ Այդպիսով, Արգենտինան կդառնա առաջին թիմը վերջին 64 տարվա մեջ, որին կհաջողվի երկու անգամ անընդմեջ դառնալ աշխարհի չեմպիոն․ նախորդը Բրազիլիան էր։

Բայց Արգենտինային հեշտ մրցակցություն չի սպասվում։ Իսպանիայի հավաքականն Աշխարհի այս առաջնությունում ցուցադրել է տպավորիչ պաշտպանություն՝ 7 խաղում բաց թողնելով ընդամենը 1 գոլ և կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն։ Իսպանիայի հաջողության հիմքում վստահաբար «Բարսելոնա»-ի երիտասարդ տաղանդներն են՝ Պաու Կուբարսին և Լամին Յամալը: 

Ֆուտբոլային աշխարհում մեծ իրարանցում են առաջացրել Մեսսիի հին լուսանկարները, որտեղ արգենտինացի լեգենդը 19 տարի առաջ օգնել է լողացնել փոքրիկ Յամալին։ Այդ փոքրիկն այսօր ահեղ մրցակից է հենց Մեսսիի թիմի համար։ 

Հաղթող թիմին աշխարհի գավաթը հանձնելու է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ միասին։

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում այս թեմայով, որին մասնակցում են Բորիս Նավասարդյանը՝ քաղաքական վերլուծաբան, Դավիթ Ալավերդյանը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, Խաչիկ Չախոյանը՝ Մարզական լրագրողների ասոցացիայի փոխնախագահ, մարզական մեկնաբան, Մարինե Կարապետյանը՝ լրագրող, Սամվել Սուքիասյանը՝ Քորներ մեդիայի հիմնադիր և մարզական լրագրող, Արամ Սահակյանը՝ Fast Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան ու հաղորդավար։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան