Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի երթևեկության խցանումների պատճառներին, մետրոպոլիտենի ուղևորահոսքի աճին, ավտոմեքենաների թվի ավելացմանը և տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով հնարավոր սահմանափակումներին։

Ավինյանը նշել է, որ վերջին տարիներին մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների ծավալը գրեթե կրկնապատկվել է։ Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2016 թվականի առաջին 10 ամիսներին մետրոպոլիտենը տեղափոխել էր շուրջ 12-13 միլիոն ուղևոր, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 23 միլիոնի։ Քաղաքապետի խոսքով՝ Երևանում օրական միջինում գրանցվում է շուրջ 530 հազար վալիդացիա։ Միաժամանակ, մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվն աճել է էքսպոնենցիալ տեմպերով։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Երևանում երթևեկության խցանումների հիմնական պատճառը նորակառույց շենքերն են, Ավինյանը չի համաձայնել այդ տեսակետի հետ։ Նա նշել է, որ շենքերի կառուցումն ինքնին չի հանգեցնում բնակչության կամ ավտոմեքենաների թվի ավելացմանը։ Քաղաքապետի խոսքով՝ վերջին տարիներին Երևան են տեղափոխվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ հյուսիսում ընթացող պատերազմի հետևանքով, ինչպես նաև 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանված հազարավոր ընտանիքներ։

Ավինյանի գնահատմամբ՝ եթե մայրաքաղաքում նոր բնակելի շենքեր չկառուցվեին, անշարժ գույքի գները կարող էին հասնել Մայամիի գներին։

Քաղաքապետն անդրադարձել է նաև 2023 թվականից ներդրված տուրքերին՝ նշելով, որ դրանց շնորհիվ քաղաքային բյուջե մուտք գործող միջոցներն ուղղվում են մանկապարտեզների, բակերի, փողոցների և մայթերի կառուցմանն ու բարեկարգմանը։ Նրա պնդմամբ՝ այն գումարները, որոնք նախկինում հայտնվում էին առանձին մարդկանց գրպաններում, այժմ օգտագործվում են քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար։

Խոսելով մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման մասին՝ Ավինյանն առաջարկել է քննարկել Երևանում երթևեկող ավտոմեքենաների քանակական և տարիքային սահմանափակումների հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ ավտոմեքենաների ներկայիս քանակն արդեն սահմանափակում է քաղաքի բնականոն կենսագործունեությունը։

Քաղաքապետի գնահատմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումները պայմանավորված չեն միայն ավտոբուսների քանակով։ Նրա խոսքով՝ պիկ ժամերին խցանումների պատճառով ավտոբուսները հաճախ չեն կարողանում ժամանակին հասնել կանգառներ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ուղևորափոխադրումների կազմակերպման վրա։

Ավինյանն անդրադարձել է նաև Պարեկային ծառայության աշխատանքին՝ նշելով, որ օրենսդրական կարգավորումների հետևանքով պարեկները ծանրաբեռնված են ճանապարհատրանսպորտային փոքր պատահարների ձևակերպմամբ և չեն հասցնում պատշաճ կերպով իրականացնել երթևեկության կարգավորման իրենց հիմնական գործառույթները։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումները, որպեսզի պարեկները կարողանան առաջնահերթ զբաղվել ճանապարհների արագ ազատմամբ և երթևեկության անխափանության ապահովմամբ։

Քաղաքապետը բարձրացրել է նաև դպրոցների ընտրության գործող համակարգը վերանայելու հարցը՝ այն կապելով մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածության հետ։

Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է քննարկել՝ արդյոք պետությունը պետք է հնարավորություն տա Նոր Նորքում բնակվող ընտանիքին երեխային դպրոց ուղարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Նրա համոզմամբ՝ երեխաները պետք է հաճախեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ, որտեղ հնարավոր կլինի հասնել ոտքով։ Քաղաքապետի կարծիքով՝ նման մոտեցումը կարող է նպաստել նաև երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանը։

Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվեն Երևանը տարբեր գոտիների բաժանելու և հանրային տրանսպորտի համար նախատեսված առանձնացված երթևեկության գոտիների կիրառումն ընդլայնելու նախագծերը։

Եվգենյա Համբարձումյան