Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների

Լուրեր

16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պրահայում նախօրեին բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել հանրային հեռարձակողների ֆինանսավորման համակարգը փոխելու՝ կառավարության ծրագրերի դեմ։ Սա կարող է դառնալ Չեխիայում 1989 թվականի Թավշյա հեղափոխությունից ի վեր ամենազանգվածային բողոքի ակցիաներից մեկը։ Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է շուրջ 400 հազար մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բողոքի ակցիաների պատճառը Չեխիայի իշխանությունների մտադրությունն է՝ չեղարկել հանրային հեռուստառադիոալիքների համար սահմանված բաժանորդային վճարը և դրա փոխարեն հեռարձակողներին ֆինանսավորել պետական բյուջեից։ Քննադատների կարծիքով՝ նման փոփոխությունը կարող է վտանգել այդ հաստատությունների անկախությունն ու անգամ դրանց գոյությունը։

«Ընտրված կառավարությունն իրավունք ունի ղեկավարելու երկիրը, բայց իրավունք չունի անելու այն ամենը, ինչ ցանկանում է, և ապամոնտաժելու ժողովրդավարական ինստիտուտները»,- հայտարարել է բողոքի ակցիաները կազմակերպած «Milion Chvilek» նախաձեռնության նախագահ Միկուլաշ Մինարժը։

Ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Չեխիայի ընդդիմության քննադատության պատճառ է դարձել այն, թե ինչպես են իշխող կուսակցություններն առաջ մղել օրինագիծը, որը կարող է ազդել հանրային լրատվամիջոցների գործունեության վրա։ Փաստաթուղթը հոկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ ներկայացվել է քննարկման՝ նախատեսված օրակարգից դուրս, իսկ դրա քվեարկությունը նշանակվել է նույն գիշերը։ Նման ընթացակարգը խիստ անսովոր է Չեխիայի քաղաքական կյանքում։

Չեխիայի իշխող կոալիցիան ներկայացնում են աջակողմյան և պոպուլիստական կուսակցությունները, որոնք միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ կառավարություն են ձևավորել։ Կոալիցիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ հակամիգրացիոն «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» (SPD) կուսակցությունը, նախկինում քննադատել են իրենց գործունեության հետ կապված լրատվամիջոցների լուսաբանումը։ Ակտիվիստներն իշխանություններից պահանջում են հետ կանչել օրինագիծը կամ դրա քննարկմանը ներգրավել փորձագետների, որոնք կառաջարկեն քաղաքական ուժերից լրատվամիջոցների անկախության իրական երաշխիքներ։

Ընդդիմությունն առաջարկվող փոփոխությունները համեմատել է այն գործընթացների հետ, որոնց արդյունքում Հունգարիայում՝ Վիկտոր Օրբանի իշխանության օրոք, իշխանությունները վերահսկողություն են հաստատել հանրային լրատվամիջոցների նկատմամբ։

Ներկայում Չեխիայի հանրային լրատվամիջոցները ֆինանսավորվում են տնային տնտեսություններից գանձվող ամսական վճարների հաշվին՝ 205 կրոն կամ մոտավորապես 8,5 եվրոյի չափով։ Բաբիշը պնդում է, որ բարեփոխման միջոցով կառավարությունը կատարում է նախընտրական խոստումը՝ նվազեցնելու քաղաքացիների ֆինանսական բեռը։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների պետական բյուջեից ֆինանսավորման անցնելու դեպքում հեռարձակողների հասանելի միջոցների ծավալը կկրճատվի 15 տոկոսով։ Հեռուստատեսության անվանական բյուջեն կվերադառնա 2008 թվականի, իսկ ռադիոյինը՝ 2005 թվականի մակարդակին, այն դեպքում, երբ ոլորտում ծախսերն այդ ժամանակահատվածում աճել են։ Հեռուստառադիոընկերությունները ֆինանսավորման այս տարբերակն անընդունելի են համարել։ Այս իրավիճակի ֆոնին նոյեմբերի սկզբին Չեխիայում տեղի է ունեցել հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցների գործադուլ, որի ընթացքում նրանք սահմանափակել են հեռարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի