Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը

Լուրեր

16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և Կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման հարցեր։ Նահապետյանը կարևորել է ժամանակակից սարքավորումների և նորարարական գործիքների ներդրման ուղղությամբ չինացի գործընկերների հնարավոր աջակցությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Կողմերը կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ արդյունավետ պայքարը երկու երկրներում էլ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից են։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործող մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ Պետական վերահսկողական հանձնաժողովի և այլ իրավասու մարմինների հետ համագործակցային կապերի հաստատման հնարավորությունները։ Կարևորվել է նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավմանն առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ընդգծվել է ժամանակակից տեխնիկական սարքավորումների և նորարարական գործիքակազմի ներդրման կարևորությունը, որոնք կարող են նպաստել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական և քննչական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Կոմիտեի նախագահը կարևորել է նշված ուղղություններով չինացի գործընկերների հնարավոր աջակցությունը և ընդգծել, որ նման համագործակցությունը կարող է նշանակալի ներդրում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում։