19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանը ներկայացնող Միրա Անդրեևան նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում 19-ամյա թենիսիստը 7:5, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 6-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային: Մրցախաղը տևել է 1 ժամ 49 րոպե:
Այս հաղթանակի շնորհիվ Անդրեևան շրջանցել է բելառուս Արինա Սաբալենկային ու դարձել աշխարհի երկրորդ ռակետը: WTA-ի դասակարգման աղյուսակը գլխավորող Ելենա Ռիբակինան (Ղազախստան) չէր մասնակցում Ամփոփիչ մրցաշարին:
Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած երկրորդ ամենաերիտասարդ թենիսիստն է պատմության մեջ: Այդ ցուցանիշով ռեկորդակիրը ռուս Մարիա Շարապովան է, որը 2004 թվականին տիտղոսը նվաճել է 17 տարեկան 210 օրականում:
Միրա Անդրեևան պատմության մեջ երրորդ թենիսիստն է, որն Ամփոփիչ մրցաշարում հաղթանակի է հասնում առանց որևէ սեթ պարտվելու: Նախկինում նման հաջողության հասել էին Քրիս Էվերտը (1972) և Սերենա Ուիլյամսը (2001): Ռուսաստանի ներկայացուցիչը նվաճել է կարիերայի 13-րդ տիտղոսը:
Դավիթ Եղիազարյան

