Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ արդեն հաստատել էին եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է քննարկել միջուկային զինանոցների կրճատման հարցը, ինչպես նաև նախատեսում է բարձրացնել Իրանի դեմ իր վարած պատերազմի թեման։ Սակայն, ամերիկացի պաշտոնյաների խոսքով, չի ակնկալվում, որ նա կքննարկի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այս մասին ուրբաթ հայտնել էր Սպիտակ տունը։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ որևէ համաձայնագրի ձեռքբերում չի ակնկալվում։
«Նա կքննարկի աշխարհում միջուկային զենքի կրճատման հարցը, որի տարածումը նախագահ Թրամփը համարում է խիստ վտանգավոր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Օլիվիա Ուելսը։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կբարձրացնի նաև ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի հարցը, սակայն չի ակնկալվում, որ նա կանդրադառնա Ուկրաինայի թեմային։ «Մենք չենք ակնկալում, որ որևէ տեսակի համաձայնություն ձեռք կբերվի։ Սա բարդ թեմա է Չինաստանի համար, սակայն կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Չինաստանը, այսպես ասած, զբաղեցնի մեծահասակների սեղանի շուրջ իր տեղը և հասուն քննարկումներ վարի կարևոր հարցերի շուրջ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։