Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ

Լուրեր

16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է կնոջ նկատմամբ ամուսնու կողմից ընտանեկան բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել կնոջը, սպառնացել սպանել, իսկ 2023 թվականի օգոստոսին և դեկտեմբերին դանակով, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Տղամարդը նաև արգելել է կնոջ շփումը երեք մանկահասակ երեխաների հետ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով նրանց։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը մշտապես վիճաբանել է կնոջ հետ, ինչը պարբերաբար ուղեկցվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ, սպանության սպառնալիքներով, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով:

Հերթական վիճաբանությունից հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ամուսինը սահմանափակել, ապա արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը՝ շարունակական հոգեբանական բռնության ենթարկելով նրան, իսկ երեխաներին դիտավորությամբ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:

Բացի այդ, 2023 թվականի օգոստոսին և դեկտեմբերին ամուսինը ներսից կողպելով տան դուռը՝ դանակով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության մի շարք մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: