Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է

Լուրեր

16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ Եղվարդում գործող ընկերության տնօրենը, ունենալով 3.1 հա տարածքում հանքարդյունահանման թույլտվություն, 2023 թվականից ապօրինի արդյունահանում է իրականացրել նաև հարակից համայնքային և մասնավոր հողատարածքներում։ Ըստ նախաքննության՝ արդյունահանվել և իրացվել է շուրջ 13 հազար խմ անդեզիտաբազալտ, ինչի հետևանքով պետությանն ու համայնքին առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել։ Ընկերության գործունեությունը կասեցվել է, իսկ պետությանը պատճառված վնասից 10 մլն դրամը՝ վերականգնվել։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը 2023 թվականի հունվարից խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Եղվարդ համայնքի Աշտարակի խճուղու հասցեում՝ 3.1 հա մակերեսով տարածքում, ունենալով հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություն, հարակից շուրջ 4.9 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքից և քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շուրջ 13 հա մակերեսով հողատարածքներից փաստացի իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում:

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում արդյունահանել է շուրջ 13.000 խմ անդեզիտաբազալտի հանույթ, որն իրացրել է տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2026 թվականի հոկտեմբերին ընկերության կողմից շահագործվող տարածքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կասեցվել է ընկերության գործունեությունը։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն ՀՀ դրամը վերականգնվել է: