Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
Բոլորը

Boeing և Lockheed Martin ընկերությունների համատեղ ձեռնարկության՝ United Launch Alliance-ի (ULA) Vulcan հրթիռը նոյեմբերի 15-ին վթարի է ենթարկվել Ֆլորիդայի Քեյփ Քանավերալ հրվանդանում ԱՄՆ տիեզերական ուժերի բազայից արձակվելուց շուրջ 10 րոպե անց։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է The Insider-ը։

Հրթիռի հետ միասին կորել են Amazon Leo ինտերնետային ցանցի 40 արբանյակները։ Սա ULA-ի գոյության 20 տարիների ընթացքում առաջին անհաջող առաքելությունն է։ Վթարի պատճառը դեռևս պարզ չէ։

«Քանի որ անոմալ միջադեպը նոր է տեղի ունեցել, մենք դեռևս չունենք հստակ տվյալներ՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել»,- հայտարարել են ULA-ից։

Ըստ Reuters-ի՝ խափանումը տեղի է ունեցել երկրորդ աստիճանի արբանյակների՝ առաջին աստիճանից անջատվելուց հետո։ Առաջին աստիճանի վրա տեղադրված են Amazon-ի՝ Blue Origin տիեզերական ընկերության արտադրած BE-4 շարժիչները։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Blue Origin-ը մասնակցում է վթարի պատճառների հետաքննությանը։

Amazon-ից նշել են, որ յուրաքանչյուր արձակում կապված է ռիսկերի հետ, հատկապես, երբ խոսքն առաջին առաքելության մասին է։ Ընկերությունը վստահություն է հայտնել, որ ULA-ն դասեր կքաղի այս միջադեպից։

Սա Vulcan հրթիռի հինգերորդ թռիչքն էր՝ 2024 թվականին դրա առաջին արձակումից ի վեր, և առաջինը՝ վերջին ինը ամսվա ընթացքում։ Դադարը երկարաձգվել էր կողային արագացուցիչների և BE-4 շարժիչների ստուգումների պատճառով։ Պենտագոնը սպասում էր այս արձակման արդյունքներին, որպեսզի կրկին թույլատրի Vulcan հրթիռներով ռազմական արբանյակների արձակումը։ Ակնկալվում է, որ հետաքննության պատճառով հրթիռը մի քանի ամիս չի թռչի։ Սա կարող է խորացնել ԱՄՆ-ում հրթիռակիրների պակասը, հատկապես հաշվի առնելով, որ SpaceX-ը պատրաստվում է շահագործումից հանել իր Falcon 9 հրթիռները և այլևս դրանց արձակման պատվերներ չի ընդունում։

2025 թվականից ի վեր Amazon-ն ուղեծիր է դուրս բերել Leo ցանցի 398 արբանյակ, ինչը կազմում է գլոբալ ծածկույթ ապահովելու համար անհրաժեշտ 3236 արբանյակների շուրջ 12 տոկոսը։ Մրցակից SpaceX-ի Starlink ցանցն ունի ավելի քան 11 հազար արբանյակ։

Մայիսի վերջին Ֆլորիդայում՝ մեկնարկային հարթակում շարժիչների փորձարկումների ժամանակ, պայթել էր Blue Origin ընկերության New Glenn հրթիռը։ Այն պատրաստվում էր արձակել Amazon Leo-ի 48 արբանյակ, սակայն դրանք դեռ չէին հասցրել տեղադրել հրթիռի վրա։ Հետաքննությունը պարզել էր, որ պայթյունի պատճառը BE-4 շարժիչն էր։ Դրանից հետո Blue Origin-ը կատարելագործել էր այն շարժիչները, որոնք մատակարարել էր ULA-ին՝ Vulcan հրթիռների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի